8,5 հա, 10.000 ծառ, 212 մլն դրամ․ արդյունքը՝ գումարների փոշիացում. Քրիստինա Վարդանյան

8,5 հա, 10.000 ծառ, 212 մլն դրամ՝ արդյունքը՝ գումարների փոշիացում…

Երբ քաղաքապետարանը լրահոսով անվերջ ցիտում է իր աննախադեպ, պատմական նորաստեղծ 60 հա կանաչ տարածքները, պետք է հանել ցանկից 8,5 հա չորացած տնկիներով «փայլուն արդյունքը» և փողոցներում հատված «հեկտարներով» ստվերառատ կանաչ սաղարթները…

Հարկատուները վճարել են 212 մլն դրամ, որից Երևանի քաղաքապետարանը՝ 112մլն դրամ, մնացածը՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը։

Բազմիցս եմ ասել, որ կանաչապատումը գնահատվում է ստացված ԱՐԴՅՈՒՆՔՈՎ, ոչ թե «Ծառատունկ և ծառհանուկ», կամ «Կրկին փորձիր» ծրագրերով։

Ի դեպ, ամենափայլուն նվաճումը՝ Երևանի փողոցների բազմահազար ք.մ. նվազած կանաչ սաղարթներն են…

8,5 հա 10.000 չորացված տնկի։

Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը