Գլխավոր դատախազությունը ստացել ու ընթացք է տվել Ավետ Կոնջորյանի դեմ հաղորդմանը

ՔՊ-ական Հայկ Կոնջորյանի եղբոր՝ Ավետ Կոնջորյանի վերաբերյալ հաղորդում է ստացվել Գլխավոր դատախազություն։

Գլխավոր դատախազությունից հայտնել են, որ հաղորդումը ստացել են և օրենքով սահմանված կարգով ընթացք տվել։

Ավելի վաղ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ղեկավար Դանիել Իոաննիսյանը հայտնել էր, որ հանցագործության մասին հաղորդում է ներկայացնելու դատախազություն։