Դավիթ Ղազինյանի գործով դատաքննության առաջին նիստը․ ՈՒՂԻՂ
Հակակոռուպցիոն դատարանում մեկնարկել է «Ուժեղ Հայաստան» դաշինքով պատգամավոր ընտրված Դավիթ Ղազինյանի գործով դատաքննության առաջին նիստը: Նիստը դռնբաց է:
ՀԷՑ-ի նախկին տնօրենը մեղադրվում է ընտրակաշառք տալու նախապատրաստության համար, կալանավորվել է հունիսի 18-ին: Նա մեղադրանքը չի ընդունում:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հուլիսի 21-ին նոր խորհրդարանի պատգամավորներին մանդատներ տրամադրեց: Փաստաբան Արամ Վարդևանյանը պնդմամբ, եթե պահվեր ՍԴ որոշման տրամաբանությունը, Ղազինյանը պետք է հենց այդ օրը ազատ արձակվեր: Նա օրերս միջնորդել է վերացնել Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը: Նախօրեին փաստաբանը հայտնել է, որ միջնորդությունը այսօրվա դատավարության սկզբում կքննարկվի:
Դատական նիստի ընթացքին կարող եք հետևել այստեղ։

