Կառավարությունը Արման Բաբաջանյանին պատկանող լրատվամիջոցին անհատույց տարածք տրամադրեց

Կառավարությունն այսօր որոշեց անհատույց օգտագործման իրավունքով պետական գույք հատկացնել «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանի լրատվական կայքին։ 

Որոշման հիմնավորման մեջ ասվում է. «Կենտրոն վարչական շրջանի Վարդանանց փակուղի 8 հասցեում գտնվող 2125,7 քառ մետր մակերեսով տարածքի 8-րդ հարկից 250,0 քառ մետր մակերեսով տարածքը 3 տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով կհանձնվի «Սկիզբ մեդիա կենտրոն»-ին։

Ընկերությունը միաժամանակ ներկայացրել է գործարար ներդրումային ծրագիր՝ համաձայն որի լրատվական միջոցի կողմից քննարկվող տարածքում 2 տարվա համար իրականացվող ծրագրի ֆինանսավորման ընդհանուր մեծությանը կազմում է 10 մլն ՀՀ դրամ։

Լրատվամիջոցը 3 տարվա ընթցքում կապահովի առնվազն 14 հազար տեսանյութի, ռեպորտաժի, հարցազրույցի կամ հաղորդման պատրաստում և տարածում, լրատվական բովանդակության հասանելիություն առնվազն 54 միլիոն դիտման կամ ընթերցման ծավալով»։