Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը և մեկ մլրդ դրամ գրավ

Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը և մեկ միլիարդ դրամ գրավ։ Այս մասին հայտնել են Գլխավոր Դատախազությունից։

Հիշեցնենք, որ ԿԸՀ-ն երկու օր տևած քննարկման արդյունքում թույլ տվեց դատախազությանը մեղադրանք առաջադրել Նարեկ Կարապետյանին, սակայն հետ վերադարձրեց նրան կալանավորելու հարցը քննելու թույլտվության մասին դիմումը։ Կարապետյանին մեղադրում են հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելու կամ հարկադրելու, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու և փողերի լվացման հոդվածներով։