Մեր աչքի առջև Երևանը դարձել է Բաքվի քույր քաղաքը, պետք է միասին դիմակայել․ Րաֆֆի Հովհաննիսյան
Մեր աչքի առջև Երևանը դարձել է Բաքվի քույր քաղաքը։
Մանրիկ ու վախվորած բռնապետությամբ, քաղաքական ու խղճի առօրյա գումարվող կալանավորներով, պատանդառված արդարադատությամբ, ներքին ու արտաքին միաձուլված և միակողմանի քաղաքականությամբ։
Դատապարտելը քիչ է՝ բոլորից անիրավ ու անօրեն, զազրելիից անդին եղածը, եղողը և եկողը։
Իսկ այս պայմաններում առանձին-առանձին դիմակայելը որքան մարդկային է, այնքան էլ՝ անհնար ու ապարդյուն։
Միասին, կամ՝ ոչինչ։
Րաֆֆի Կ. Հովհաննիսյան
23 հուլիսի 2026
Երևան

