Նիկոլի օրոք Հայաստանում գրեթե ամեն ինչ քայքայվում, կործանվում է
Թերևս վառ օրինակներից մեկը Նիկոլի և իր ոհմակի (չարախմբի) կողմից զավթված, գրավված «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ՓԲԸ-ն է, որի բաժնետոմսերի 70%-ը նախկինում պատկանում էր գործարար Սամվել Կարապետյանի «Տաշիր Կապիտալ» ընկերությանը, իսկ 30%-ը՝ կիպրական «Լիորմանդ Հոլդինգզ»-ին, որը ևս, ըստ որոշ տեղեկությունների, կապվում է «Տաշիր» խմբի հետ: Սակայն Նիկոլ հայադավի գլխավորած կառավարության որոշմամբ ՀԷՑ-ն այժմ փաստացի անցնում է պետականացման փուլ:
Ինչ է անհրաժեշտ, որպեսզի ՀԷՑ-ի համակարգում չլինեն վթարներ կամ, եթե դրանք հնարավոր չէ ընդհանրապես բացառել, գոնե չլինեն այնքան հաճախակի, որքան իրականում տեղի են ունենում: Տրամաբանական է, որ համակարգում ժամանակին պետք է կատարվեն անհրաժեշտ նորոգումներ, փոխվեն իրենց շահագործման ժամկետը սպառած տրանսֆորմատորները, այլ մասեր և հանգույցներ, տրանսֆորմատորային յուղը, պետք է հետևել դրա սահմանված մակարդակի պահպանմանը, մի խոսքով՝ պետք է ժամանակին ու բավարար չափով կատարվեն համակարգի շահագործման, տեխնիկական սպասարկման համար անհրաժեշտ ծախսերը, և ոչ թե բաժանորդներից ստացված գումարը կաթի սերուցքի նման հավաքվի, տարվի, իսկ դրանից ինչ-որ անբավարար մասնահանում կատարվի վերոնշյալ անհրաժեշտությունների համար:
Որպեսզի ընթերցողը պատկերացնի, թե իրականում ինչ է կատարվում ՀԷՑ-ում, ներկայացնենք, թե ընդամենը մեկ օրվա ընթացքում (օրինակ՝ հուլիսի 17-ին) ու միայն Երևանում քանի ու քանի հասցեներում են վթարներ արձանագրվել: Եվ, ուրեմն, այդ օրը, ըստ ՀԷՑ-ի տրամադրած տեղեկատվության, վթարներ են արձանագրվել և հոսանքազրկվել Երևանի Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում Կարապետ Ուլնեցու փողոցի և փակուղիների, Ֆանարջյան, Ռուբեն Սևակ, Ծարավ Աղբյուր, Թբիլիսյան, Պերճ Զեյթունցյան, Քանաքեռի 1-ին, Քանաքեռի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ, Զաքարիա Սարկավագ Քանաքեռցու փողոցների բնակելի շենքերը և ՀԷՑ-ի մյուս բաժանորդները, Էրեբունի, Նուբարաշեն, Շենգավիթ վարչական շրջաններում՝ Տիգրան Մեծի պողոտայի 36-րդ շենքը, Նոր Նորք, Ավան, Նորք- Մարաշ վարչական շրջաններում՝ Դավիթ Մալյանի փողոցի 5-րդ շենքը, Աջափնյակ, Դավթաշեն, Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջաններում՝ Դավթաշենի 4-րդ թաղամասը: Երեկոյան տեղի ունեցած վթարների վերացման ժամեր են նշվել գիշերվա ժամը 3-ը, 5-ը:
Հիմա պատկերացրեցիք, թե ինչ խայտառակ վիճակ է առաջացել ՀԷՑ-ում, ընդ որում, կարծում ենք, որ սա դեռ սկիզբն է:
Արթուր Հովհաննիսյան

