Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով: Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից։
Ավելի վաղ ԿԸՀ-ն նաև բավարարել էր Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու վերաբերյալ Դատախազության միջնորդությունը։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նաև մերժել էր Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ Դատախազության միջնորդությանը։
«Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ, փաստաբան Արամ Վարդևանյանն ավելի վաղ լրագրողներին հայտնել էր, որ Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդումը կապված է «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Ալիկ Ալեքսանյանին վերագրվող մեղադրանքի հետ։

