Իսպանիա արտահանված 22 տ հայկական ծիրանը տեղ է հասել վաճառքի համար ոչ պիտանի․ արտահանումն իրականացրած գործարար

Հայաստանից Իսպանիա արտահանված 22 տոննա հայկական ծիրանը տեղ է հասել վաճառքի համար ոչ պիտանի, «Արմատ» մեդիայի հետ զրույցում ասել է արտահանումն իրականացրած գործարար Վաչե Իսպիրյանը։

«Ապրանքը ճանապարհին սպասվածից ավելի արագ է հասունացել։ Այսինքն՝ այն հասել է մի վիճակի, որ արդեն շատ փափուկ է եղել, և դա վաճառելն անհնար էր։ Իսպանիայի հայերն անգամ օգնություն են առաջարկել՝ գնել ծիրանը նույնիսկ ապրանքային տեսքը կորցրած վիճակում և էժան գնով։ Բայց հիմա, այս փորձից հետո, արդեն կապվել ենք Լեհաստանում «Հայվեյ» գրուպի հետ, որը տարիների լուրջ փորձ ունի Եվրոպայում։ Հիմա արդեն իրենց հետ ենք անելու այս ամբողջ գործընթացը, և լոգիստիկ քարտեզն ավելի պարզ կլինի»,– ասել է Վաչե Իսպիրյանը։

Նշենք, որ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ու փոխնախարար Արման Խոջոյանը ֆեյսբուքյան գրառումներով հերքել էին՝ ասելով, թե Հայաստանից Իսպանիա ծիրան չի արտահանվել։