Ամբողջ շաբաթ օդում փոշու պարունակությունը կրկին գերազանցել է թուլատրելիի սահմանը
ՇՄՆ Հիդրոօդերութաբանության և մոնիթորինգի կենտրոն ՊՈԱԿ-ը հրապարակել է հանրապետության քաղաքների մթնոլորտային օդում հուլիսի 12-18-ին արձանագրված փոշու պարունակությունը։
Երևանում մթնոլորտային օդի որակը հուլիսի 15-21-ը։
Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․
Կենտրոնում՝ գրեթե ամբողջ շաբաթ,
Արաբկիրում՝ չի գերազանցել,
Շենգավիթում` չի գերազանցել,
Նոր Նորքում՝ չի գերազանցել։
Ազոտի և ծծմբի երկօքսիդիների պարունակությունները չեն գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները։
Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան.
Վանաձոր քաղաքում՝
Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ հուլիսի 14-ին և 18-ին,
Հերացի փողոցի հարակից տարածք՝ չի գերազանցել,
Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ չի գերազանցել։
Ալավերդի քաղաքում՝
Սանահին սարահարթ՝ հուլիսի 12-ին և 15-ին,
Դեբեդի փողոցի հարակից տարածք՝ հուլիսի 15-ին։
Արարատ քաղաքում՝ հուլիսի 15-ին և 17-ին։
Հրազդան քաղաքում՝ հուլիսի 12-ին և 15-ին։

