«Խոսքս ուղղում եմ ՀՀ քաղաքացի Նիկոլ Վովայի Փաշինյանին». գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանի բացառիկ ուղերձը Բաքվի բանտից
Գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանի բացառիկ ուղերձը Բաքվի բանտից
«Հարգելի հայրենակիցներ, հուսով եմ տեղյակ եք Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվում է Հայաստանի Հանրապետության 15 քաղաքացիների նկատմամբ վերաքննիչ բողոքի հիման վրա դատական գործընթացը։
Նշեմ, որ այդ դատական գործընթացն ուղղված չէ միայն այս 15 հոգու դեմ, այլ հայ ժողովրդի անցյալի և ներկայի դեմ է, քանի որ ըստ մեղադրանքի և դատավճռի, այն սկսվում է անցյալ տարվա սկզբներից։ Իհարկե, այս բոլոր շինծու և կեղծ առաջ քաշված մեղադրանքների մասով ես և իմ գործընկերները դատարանում շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել մեր իրավունքները, ինչպես նաև հայ ժողովրդի և հայոց պետականությանը։
Այս պահին խոսքս ուղղում եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացի Նիկոլ Վովայի Փաշինյանին՝ մեզ առաջադրված կեղծ մեղադրանքներից մեկի համաձայն այս երկրի քրեական օրենսգրքի 100.1 , 100.2 հոդվածների մասով, ըստ որի՝ 2020 թվականի սեպտեմբերին ագրեսիվ պատերազմի պլանավորման, նախապատրաստման և վարման ձևակերպումով, չնայած մեր բերած բոլոր անհերքելի ապացույցները և փաստերը, դրանից բացի այն տեղի է ունեցել միջազգային հանրության բաց տեսադաշտում, բայց և այնպես, քանի որ Դուք եղել եք Հայաստանի Հանրապետության այն ժամանակ վարչապետը, և միաժամանակ Գերագույն հրամանատարը , իսկ պատերազմի պլանավորումը սկսում է հենց այդ օղակից, հորդորում եմ կոնկրետ այդ մեղադրանքների մասով ներկայացնել Ձեր դիրքորոշումը, չարձագանքելու դեպքում կնշանակի, որ համաձայն եք կեղծ առաջ քաշված մեղադրանքներին՝ դրանով իսկ մեղսակից դարձնելով ոչ միայն Ձեզ, այլև՝ ողջ հայ ժողովրդին։
Հուսով եմ նախկինում Ձեր գլխարկների վրայի անվանումը չի կորել, դրանից բացի ակնկալում եմ իմանալ մեր՝ այստեղ գտնվողներիս կարգավիճակը՝ ըստ Հայաստանի Հանրապետության պետական դիրքորոշման:
Ցավալի է նաև, այստեղ գտնվողները չեն զգում Հայաստանի Հանրապետության շունչը, բայց ի՞նչ արած, իրականությունը սա է: Ժամանակի սղության պատճառով ես այսքանը կխոսեմ, առայժմ։ Ձեր հետ կիսվեց Դավիթ Մանուկյանը»:

