Իրանը միջնորդներից լարվածnւթյան թուլացման առաջարկներ է ստացել. Բաղայի
Իրանը միջնորդներից ստացել է որոշ առաջարկներ, որոնք ուղղված են լարված իրավիճակի թուլացմանը, սակայն մանրամասները կհրապարակվեն ավելի ուշ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Մենք առաջարկներ ենք ստացել միջնորդներից, բայց ձեր թույլտվությամբ այժմ չեմ մանրամասնի։ Հաստատում եմ, որ գաղափարներ են առաջարկվել», – ասել է նա։

