Ինքնասպանություն․ ՔԿ-ն՝ 6-րդ հարկից 16-ամյա աղջկա ընկնելու դեպքով

Հուլիսի 14-ին՝ ժամը 21։40-ի սահմաններում, Երևանում ողբերգական դեպք է տեղի ունեցել, Սասնա Ծռեր փողոցի շենքերից մեկի բակում դի է հայտնաբերվել։

Դեպքի առթիվ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դավթաշենի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել։ Պարզվել է, որ մահացածը Երևանի բնակիչ 16-ամյա աղջիկ է։ Նախնական տեղեկություններով, նա 6-րդ հարկից անզգուշաբար վայր էր ընկել։

Քննչական կոմիտեից հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հոդվածի հատկանշներով։

«Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն»,-նշել են ՔԿ-ից։