Քո տեղը մեր անմահ հերոսների հավիտենական պանթեոնում է
Դու դարձար Արցախի ազատագրության իրական խորհրդանիշ։
Մարտի դաշտում հաղթեցիր նենգ թշնամուն։
Ժամանակը ամեն մեկին ու ամեն բան իր արժանի տեղը կդնի։
Իսկ Քո տեղը մեր անմահ հերոսների հավիտենական պանթեոնում է։
Հիշում եմ մեր վերջին խոսակցությունը՝ մեր Մկրտչյան Դավոյի հետ գիշերը Շուշիից զանգահարեցիք ու երեքով երկար զրուցեցինք։
Չնայած լուրջ հիվանդությանդ, նույնիսկ այդ պահին քո համար առաջնայինն Արցախն էր ու Հայոց Հայրենիքը։
Աստված Քեզ լույսերի մեջ պահի, շնորհավոր երկնային ծնունդդ, Զորավար Մանվել։
«Երբեմն ժամն աշխատում է եւ վատերի համար, իսկ ժամանակը՝ միշտ էլ եւ բացառաբար՝ արժանավորի»։
Գարեգին Նժդեհ
Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը

