ԻՀՊԿ-ն հարվածել է Հորդանանի և Բահրեյնի տարածքում գտնվող ամերիկյան ռազմաoդային բազաներին
ԻՀՊԿ-ն հարվածել է Հորդանանի և Բահրեյնի տարածքում գտնվող ամերիկյան ռազմաօդային բազաներին և ռադարներին
«ԻՀՊԿ-ն հրթիռային հարվածներ է հասցրել Հորդանանի տարածքում գտնվող ԱՄՆ բանակի ռազմաօդային բազայի օբյեկտներին և տեղակայման վայրերին»,- նշված է ԻՀՊԿ հայտարարության մեջ։
ԻՀՊԿ-ն նաև հարվածներ է հասցրել Բահրեյնում Patriot հակաօդային պաշտպանության համակարգի ռադարին, ԱՄՆ ռազմածովային ուժերի օդային վերահսկողության ռադարին և վաղ նախազգուշացման ռադարային համակարգին։ Այդ մասին հայտնել է Nour News գործակալությունը։
«Patriot հակաօդային պաշտպանության համակարգի ռադարները, ԱՄՆ ռազմածովային ուժերի 5-րդ նավատորմի օդային տարածքի կառավարման ռադարը և C-RAM վաղ նախազգուշացման համակարգը ոչնչացվել են», – մեջբերում է գործակալությունը ԻՀՊԿ-ի հայտարարությունը։

