ԱՄՆ-ը մտադիր է առաջիկա օրերին շարունակել hարվածներ հասցնել Իրանին. Թրամփ

Միացյալ Նահանգները ծրագրում է առաջիկա օրերին լուրջ հարվածներ հասցնել Իրանին։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մենք այսօր երեկոյան նրանց շատ լուրջ հարված կհասցնենք։ Եվ մենք վաղը նրանց լուրջ հարված կհասցնենք։ Եվ նրանք դրա դեմ ոչինչ չեն կարողանա անել», – ասել է նա ամերիկացի ռադիոհաղորդավար Հյու Հյուիթին տված հարցազրույցում՝ մեկնաբանելով Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը։

Թրամփը նաև նշել է, որ ԱՄՆ-ը մտադիր է նոր ռմբակոծության ենթարկել Իրանի Նաթանզի միջուկային օբյեկտը։

«Մենք դա կանենք։ Մենք կավերենք «Քըրքի լեռը»։ Փոխանցեք իրանցիներին, որ պատրաստվեն», – ասել է նա ամերիկացի ռադիոհաղորդավար Հյու Հյուիթին տված հարցազրույցում՝ մեկնաբանելով Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը։

ԱՄՆ-ում «Քըրքի լեռան» մոտ գտնվող օբյեկտ են անվանում Նաթանզի ձեռնարկությունը։ Ամերիկյան որոշ շրջանակներ պնդում են, որ իրանցիները վերսկսել են աշխատանքներն այդ օբյեկտում։