Երեխան ԲԿ է տեղափոխվել բազմակի վնասվածքներով․ խոսնակ
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել 1 տարեկան երեխա՝ բազմակի վնասվածքներով և սրտի կանգով: Այս մասին հայտնել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գոհար Հայրապետյանը։
Նա նշել է, որ բժշկական կենտրոնի վերակենդանացման թիմի և համապատասխան մասնագետների կողմից անմիջապես իրականացվել են անհրաժեշտ բոլոր համալիր վերակենդանացման միջոցառումները։
«Ցավոք, վնասվածքների ծանրության պատճառով երեխայի սրտի գործունեությունը վերականգնել չի հաջողվել, և արձանագրվել է կենսաբանական մահ»,-նշել է նա։
Ավեկի վաղ հայտնել էինք, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում մեկ տարեկան երեխա է մահացել։

