Ես իմ նվաճումներով՝ մեդալներով ու գավաթներով կզորացնեմ բանակը. Եվրոպայի, աշխարհի չեմպիոն Համլետ Մանուկյան
«Անհամբերությամբ եմ սպասում այդ օրվան, քանի որ Հայաստանի Հանրապետության բանակում ծառայելը հպարտություն և ուրախություն է հայ տղամարդու համար: Ես էլ իմ նվաճումներով՝ մեդալներով ու գավաթներով կզորացնեմ բանակը»,- ՊՆ «Զինուժ մեդիա»-ի հետ զրույցում ասել է սպորտային մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն, Ունիվերսիադայի հաղթող, երիտասարդների աշխարհի կրկնակի չեմպիոն Համլետ Մանուկյանը, որը զորակոչվում է բանակ։
Ընդհանրապես, խոսելով դժվարություններն ու հիասթափությունները հաղթահարելու մասին, նա ասել է. «Դժվարություններն ու հիասթափություններն սպորտի անբաժանելի մասն են: Դրանք մարզիկին ուժեղացնում են և տանում դեպի մեծ հաղթանակներ: Պետք է դասեր քաղել պարտություններից, քրտնաջան աշխատել և նախկին սխալները շտկելով՝ շարժվել առաջ»։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։ https://milmedia.am/hy/hayzinvor_detales/90728?fbclid=IwY2xjawS9o6xleHRuA2FlbQIxMQBzcnRjBmFwcF9pZBAyMjIwMzkxNzg4MjAwODkyAAEe6eOnM1mh6pYj9Y40W6WG0rqm7auXsVDQi54TsE1jsopNjR6Diwyp_HOwBB4_aem_RaRRSvRhM2ox6xOn6kc5aA

