Հայաստանի 4 ներկայացուցիչներ Եվրոպայի պատանիների և աղջիկների շախմատի առաջնության լավագույն տասնյակում

2026 թվականի Եվրոպայի պատանիների և աղջիկների կայծակնային շախմատի առաջնությունում Հայաստանի 4 ներկայացուցիչներ տեղ են զբաղեցրել լավագույն տասնյակում։

Մանվել Վարդանյանը 18 հնարավորից վաստակել է 14 միավոր և կիսել 1-4-րդ հորիզոնականները մինչև 10 տարեկան պատանիների առաջնությունում: Լրացուցիչ ցուցանիշներով Մանվելը դարձել է արծաթե մեդալակիր:

Սոֆիա Բաղրամյանը վաստակել է 13 միավոր և դարձել մինչև 10 տարեկան աղջիկների բրոնզե մեդալակիր:

ՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը վաստակել է 12.5 միավոր և կիսել 3-5-րդ հորիզոնականները մինչև 18 տարեկան պատանիների առաջնությունում: Լրացուցիչ ցուցանիշներով Վաչեն զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը:

ՖԻԴԵ-ի վարպետ Մանվել Առաքելյանը վաստակել է 13 միավոր և կիսել 4-6-րդ հորիզոնականները մինչև 16 տարեկան պատանիների առաջնությունում: Լրացուցիչ ցուցանիշներով Մանվելը զբաղեցրեց 6-րդ հորիզոնականը: