Արեգնազ Մանուկյանին ձրբակալել են

Քննիչները վաղ առավոտյան մտել են «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանի բնակարան և ձերբակալել նրան:
Քննչական կոմիտեից հաստատել են լուրը, հայտնելով,որ վարույթի շրջանակում Արեգնազ Մանուկյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 427-րդ հոդվածի 1-ին մասով (պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելը): Նա ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար:

Հիշեցնենք, որ քննիչները մեկ ամիս առաջ մտել էին Արեգնազ Մանուկյանի բնակարան, խուզարկել։ ՔԿ-ում նա հարցաքննվել էր «Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանին վերաբերող լրտեսության և պետական դավաճանության գործով: