Ինչպե՞ս կանխել «Արևմտյան Ադրբեջանի» ծրագիրը (տեսանյութ)
Արման Թաթոյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից նշելով․
«Ներքաղաքական հարցերում որքան շատ են անօրինականությունները, այնքան շատ են մեզ հեռացնում զարգացող խորքային սպառնալիքներից: Դրանցից գլխավորներից է, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» ծրագիրը: Սա հայկական քաղաքակրթության, հայկական ինքնության դեմ ադրբեջանական համակարգված պետական ծրագիր է ու հիմա հերթը Հայաստանինն է, բայց սա կանխել հնարավոր է ու լուծումներն էլ կան, ուղղակի Հայաստանին պետք է իշխանություն, որ ոչ թե թաքցնի այս խորքային սպառնալիքը, այլ փաստերը, հիմքերը ճիշտ օգտագործելով, լուծի հարցը»:

