Անկարայում Թրամփ-Էրդողան հանդիպում կլինի

Հուլիսի 7-ից 8-ն Անկարայում կկայանա ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովը, որին ներկա կգտնվի նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ Թրամփի այցից առաջ շուրջ 1000 հոգուց բաղկացած խումբ էլ կմեկնի Անկարա։ Այս մասին գրում է ermenihaber.am-ը:

Բացի այդ, նշվում է, որ Թրամփը նախ կայցելի Անըթքաբիր՝ Թուրքիայի Հանրապետության հիմնադիր-նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի դամբարան, ապա նագահականում կհանդիպի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Նախատեսվում է, որ նախագահները կքննարկեն «F-35» կործանիչների հարցը, ինչպես նաև՝ Սիրիայում և Գազայում տիրող իրավիճակը:

Հանդիպումներից հետո նախատեսվում է, որ կողմերը կստորագրեն համաձայնագրեր և հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով:

Նշենք, որ Սպիտակ տունն էլ զուգահեռաբար տեղեկացնում է, որ Թրամփի Անըթքաբիր այցը ներառված չէ այցելության ծրագրում։