Խուզարկություններ են «Մուլտի Գրուպ»-ի գրեթե բոլոր ընկերություններում, տնօրենների բնակարաններում. Իվետա Տոնոյան
«Այս պահին լայնածավալ խուզարկություններ են իրականացվում «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված գրեթե բոլոր ընկերություններում, ինչպես նաև այդ կազմակերպությունների տնօրենների բնակարաններում»,- այս մասին հայտնում է ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը։
Ավելի վաղ նա հայտնել էր, որ խուզարկություն է իրականացվում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տանը։

