Իրանում մեկնարկել են Հոգևոր առաջնորդի հուղարկավորության միջոցառումները. սգո արարողություններին կմասնակցի 15-20 մլն մարդ

Իրանում սկսվել է Իսլամական հեղափոխության նահատակ առաջնորդ այյաթոլահ Սեյյեդ Ալի Խամենեի հուղարկավորության արարողությունը։ «Մեհր» լրատվական գործակալությունը մանրամասնում է՝ առաջնորդի մարմինն այսօր  առավոտյան տեղափոխվել է Թեհրանի Մեծ Մոսալա և տեղադրվել գլխավոր աղոթքի սրահում՝ երկօրյա հրապարակային հրաժեշտի արարողությունից առաջ:

Ինդոնեզիայից և Աֆղանստանից կրոնական և մշակութային գործիչներ առաջին օտարերկրյա հյուրերի շարքում էին, ովքեր հարգանքի տուրք են մատուցել հոգևոր առաջնորդին: Իրանի ճանաչված կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչները նույնպես մասնակցել են  հանգուցյալ առաջնորդին հարգանքի տուրք մատուցելու արարողությանը:

Ավելի քան 30 երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի, Չինաստանի, Պակիստանի, Հնդկաստանի, Վրաստանի և Կուբայի բարձրաստիճան պաշտոնյաներ և ներկայացուցիչներ ժամանել են Իրան՝ մասնակցելու 40-օրյա պատերազմի առաջին օրը ԱՄՆ-Իսրայելական հարվածի ժամանակ զոհված Այաթոլլահ Խամենեիի հուղարկավորության արարողություններին։

«Իսնա»-ի փոխանցմամբ՝  ակադեմիական էլիտայի ներկայացուցիչներ, կրոնական և գիտական ​​գործիչներ էին ներկա Ղազախստանից, Ղրղզստանից, Պակիստանից, Թաիլանդից, Նորվեգիայից, Միացյալ Թագավորությունից, Հունաստանից, Շվեդիայից, Շրի Լանկայից, Կամբոջայից և Մյանմայից, ինչպես նաև մշակութային ակտիվիստներ Իսպանիայից, Էկվադորից և Բոլիվիայից։

Հարգանքի տուրք մատուցող խմբերի թվում էին նաև Սիրիայի, Լիբանանի, Իրաքի, Մարոկկոյի և Թուրքիայի դիմադրության ճակատի ներկայացուցիչներ։

Հրապարակային հրաժեշտը, որը սկսվել է այսօր, հաջորդել է երեկ երեկոյան կայացած մասնավոր արարողությանը: Նախագահ Մասուդ Փեզեշքիանը կոչ է արել ծագումով բոլոր իրանցիներին մասնակցել հուղարկավորության արարողություններին։

«Մինչ հերոսական Իրանը պատրաստվում է հրաժեշտ տալ իսլամի և հեղափոխության անկեղծ ծառային, ես հրավիրում եմ բոլոր մարդկանց՝ անկախ էթնիկ պատկանելությունից, կրոնից, քաղաքական ճաշակից կամ կողմնորոշումից, մասնակցել ոգևորությամբ, արժանապատվությամբ և պատմական թվով՝ ցուցադրելով ազգային միասնության և իսլամական հաստատության վեհ իդեալների նկատմամբ հավատարմության անսասան կերպար», – գրել է նա X-ում տեղադրված հաղորդագրության մեջ։

Իրանի պաշտոնյաների տվյալներով՝ մի քանի օր տևող հուղարկավորությանը, ենթադրաբար, կմասնակցի 15-20 միլիոն սգացող։ Արարողությունները կշարունակվեն շաբաթ և կիրակի օրերին, որից հետո երկուշաբթի օրը Թեհրանում կկազմակերպվի հուղարկավորության արարողություն: Հետագա արարողությունները նախատեսված են Ղոմ քաղաքում, որին կհաջորդեն արարողություններ Բաղդադում, Քարբալայում և Նաջաֆում՝ Իրաքում, իսկ հուլիսի 9-ին կհուղարկավորվի Մաշհադում, որը Խամենեի ծննդավայրն է: