Պենտագոնի ղեկավարի՝ Եվրոպայում ամերիկյան ռազմական ներկայության կրճատման պլանը մերժվել է
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հունիսին մտադիր էր ՆԱՏՕ-ին հայտարարել Եվրոպայում ամերիկյան ռազմական ներկայության հետագա կրճատման մասին, սակայն պլանը մերժվել է Սպիտակ տան կողմից։ Այս մասին գրում է The Wall Street Journal (WSJ) թերթը՝ հղում անելով աղբյուրներին, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Ըստ թերթի՝ Ռումինիայից բրիգադային մարտական խմբի դուրսբերման և Լեհաստան ռոտացիայի համար բրիգադ ուղարկելուց հրաժարվելու հետ մեկտեղ՝ Հեգսեթը ցանկանում էր առաջարկել լրացուցիչ կրճատել Եվրոպայում ամերիկյան ուժերը։ Պլանը մերժվել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ խորհրդակցությունից հետո։ Դրա փոխարեն Հեգսեթը հայտարարել է Եվրոպայում ԱՄՆ զինվորականների տեղակայման կառուցվածքի վերանայման մասին։
ԱՄՆ վարչակազմում միասնություն չկա այն հարցի շուրջ, թե ինչ տեմպերով և աստիճանով կարելի է կրճատել եվրոպական երկրներում ուժերի թվաքանակը, գրում է թերթը։ Բացի այդ, ամերիկացի օրենսդիրները, այդ թվում՝ հանրապետականները, մտավախություն ունեն, որ ներկայության նոր կրճատումները կվնասեն դաշինքին։
Ավելի վաղ Հեգսեթը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը ծրագրում է փոխել իր զինված ուժերի տեղակայման կառուցվածքը ամբողջ աշխարհում՝ այն ընթացիկ խնդիրներին հարմարեցնելու համար՝ ԱՄՆ հարավային սահմանի պաշտպանությունը և Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում զսպման ներուժի բարձրացումը։

