Արուսյակ Մանավազյանն ընտրվեց ՔՊ խմբակցության ղեկավարի թեկնածու
ՔՊ-ական Արուսյակ Մանավազյանը կուսակցության վարչության նիստում ընտրվել է խորհրդարանական խմբակցության ղեկավարի թեկնածու, հայտնել է Նիկոլ Փաշինյանը։
Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանն այսօր ՔՊ վարչության նիստ էր անցկացնում։ ԱԺ պատգամավոր Արուսյակ Մանավազյանը և արդեն ՔՊ նախկին ղեկավար Արթուր Հովհաննիսյանն առաջադրվել էին ՔՊ խմբակցության ղեկավարի պաշտոնում։

