Ղրղզստանը քննարկում է Ադրբեջանից վառելիքի ներմուծման հարցը
Ղրղզստանը բանակցություններ է սկսել Ադրբեջանի հետ վառելիքի և քսանյութերի հնարավոր մատակարարումների վերաբերյալ, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Բանակցություններ են ընթանում մի քանի երկրների հետ մատակարարումները դիվերսիֆիկացնելու համար», – հայտարարել է Ղրղզստանի նախարարության խոսնակը։ Նա հավելել է, որ, մասնավորապես, ներկայումս քննարկվում է Ռուսաստանից, Ադրբեջանից, Բելառուսից, Ղազախստանից և այլ երկրներից վառելիքի հնարավոր ներմուծումը։
Նա նաև ընդգծել է, որ Ղրղզստանն այժմ ունի մոտավորապես 1.5 ամսվա բենզինի և մոտավորապես մեկ ամսվա դիզելային վառելիքի պաշարներ։

