Մոսկվայից Երևան երկու չվերթ է ուշացվել

«Զվարթնոց» օդանավակայանն այս պահի դրությամբ հայտնում է Մոսկվայից ուշացող երկու չվերթի մասին։

Ավելի վաղ հայտնել էինք՝ «Վնուկովո», «Դոմոդեդովո», «Ժուկովսկի» և «Շերեմետևո» օդանավակայանները ինքնաթիռների ժամանման և մեկնման ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել։

Սահմանափակումները կիրառվել են օդային թռիչքների անվտանգության ապահովման նպատակով։