Եթե մեկնելու եք ՌԴ, ապա իմացեք

Եթե մեկնելու եք ՌԴ, ապա իմացեք, որ 2026 թվականի հուլիսի 1-ից Ռուսաստանը պարտադիր է դարձրել RuID (Госуслуги RuID) համակարգով նախնական գրանցումը այն օտարերկրացիների համար, որոնք Ռուսաստան են մեկնում առանց վիզայի։ Սա վերաբերում է նաև Հայաստանի քաղաքացիներին։ 

Մինչև Ռուսաստան մեկնելը պետք է ներբեռնել պաշտոնական RuID հավելվածը և գրանցվել։ 

Մուտքի հայտը պետք է ներկայացնել ոչ շուտ, քան 90 օր և ոչ ուշ, քան 72 ժամ մինչև սահմանը հատելը։ Արտակարգ դեպքերում (օրինակ՝ մերձավոր ազգականի մահ կամ ծանր հիվանդություն) դա կարելի է անել մինչև 4 ժամ առաջ։ 

Գրանցման ընթացքում պահանջվում է.

անձնագրի տվյալներ,

լուսանկար,

այցի նպատակը,

մուտքի և ելքի 

նախատեսվող ամսաթվերը,

որոշ դեպքերում նաև ձայնային նմուշ՝ նախնական կենսաչափական նույնականացման համար։ 

Սահմանին նախկինի պես կարող են իրականացվել նաև կենսաչափական ստուգումներ՝ լուսանկարահանում և մատնահետքերի վերցնում։ 

Ո՞ւմ չի վերաբերում.

Բացառություններ կան, մասնավորապես՝

Բելառուս քաղաքացիների,

մինչև 6 տարեկան երեխաների,

Ռուսաստան վիզայով մուտք գործողների,

ինչպես նաև որոշ դիվանագիտական և պաշտոնական կարգավիճակ ունեցող անձանց համար։ 

Այս փոփոխության նպատակը Ռուսաստանի միգրացիոն վերահսկողության թվայնացումն է RuID-ի միջոցով ձևավորվում է օտարերկրացու թվային պրոֆիլ, որը հետագայում կարող է օգտագործվել պետական ծառայություններից օգտվելիս և միգրացիոն գործընթացներում։

 Անի Սամսոնյանի ֆեյսբուքյան էջից