ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացը Կատարի վարչապետի հետ կքննարկի Իրանի միջnւկային ծրագրի վերաբերյալ համաձայնագիրը. Axios
ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը և ԱՄՆ նախագահի փեսա Ջարեդ Քուշները այսօր Դոհայում կհանդիպեն Կատարի վարչապետ Մուհամմեդ բեն Աբդել Ռահման Ալ Թանիի հետ և նրա հետ կքննարկեն Իրանի միջուկային ծրագրի շուրջ հնարավոր համաձայնագրի մանրամասները։ Այս մասին X-ում հայտնել է Axios պորտալի թղթակից Բարաք Ռավիդը՝ հղում անելով Սպիտակ տան աղբյուրներին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
ԱՄՆ-ի և Կատարի միջև բանակցությունները տեղի կունենան Վաշինգտոնի և Թեհրանի ներկայացուցիչների միջև Դոհայում հայտարարված խորհրդակցությունների շրջանակում։ Ուիթքոֆը և Քուշները հանդիպումներ են պլանավորում Կատարի ղեկավարության այլ ներկայացուցիչների հետ։ Չորեքշաբթի օրը ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունները առանձին բանակցություններ կանցկացնեն Կատարի և Պակիստանի միջնորդների հետ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Էսմաիլ Բաղային հայտարարել էր, որ իրանական պատվիրակությունը մոտ ժամանակներս կուղևորվի Կատար՝ Իրանա-ամերիկյան հուշագրի իրականացման հարցերով խորհրդակցությունների համար, սակայն ԱՄՆ ներկայացուցիչների հետ ոչ մի հանդիպում կամ բանակցություն նախատեսված չէ։

