Ֆրանսիան տեղ չունի Հորմուզի նեղուցի ակшնազերծման գործողության մեջ․ Իրանի ԱԳ փոխնախարար

Ֆրանսիան տեղ չունի Հորմուզի նեղուցի ականազերծման գործողության մեջ, այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարությունը։

«Մակրոնը հայտարարել է, որ համագործակցում է իր գործընկերների հետ Հորմուզի նեղուցի ականազերծման հարցում։

Իսլամաբադի փոխըմբռնման հուշագրի համաձայն՝ ականազերծումն իրականացվում է բացառապես Իրանի և ոչ մի այլ երկրի կողմից, և մենք սկզբունքորեն թույլ չենք տալիս նման բան։

Իրավիճակը զգայուն է և բարդ։ Մենք խստորեն խորհուրդ ենք տալիս Ֆրանսիային չբարդացնել այն իր սադրանքներով», – գրել է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Քազեմ Ղարիբաբադին։