ԱՄՆ-ը և Իրանը պայմանավորվել են փոխադարձ hարվածների դադարեցման և խորհրդակցություններ անցկացնելու վերաբերյալ
ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչները պայմանավորվածություն են ձեռք բերել փոխադարձ հարվածները դադարեցնելու և հունիսի 30-ին Դոհայում խորհրդակցություններ անցկացնելու վերաբերյալ՝ Հորմուզի նեղուցի շուրջ տարաձայնությունները կարգավորելու նպատակով։ Այս մասին, հղում անելով սեփական աղբյուրներին, հայտնել է Axios պորտալի լրագրող Բարաք Ռավիդը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյայի խոսքով՝ ԱՄՆ-ը և Իրանը պայմանավորվել են դադարեցնել միմյանց հարվածներ հասցնելը, քանի որ երկու կողմերն էլ ծրագրում են երեքշաբթի օրը հանդիպել Կատարի մայրաքաղաքում՝ Հորմուզի նեղուցի վերաբերյալ իրենց տարաձայնությունները կարգավորելու համար», – նշել է նա։
Ինչպես հայտարարել է Ռավիդի զրուցակիցներից մեկը, կողմերը սկզբնապես ծրագրել էին երեքշաբթի օրը խորհրդակցություններ անցկացնել Շվեյցարիայում, որտեղ պատրաստվում էին քննարկել Իրանի միջուկային ծրագիրը։ Սակայն վերջին օրերին տեղի ունեցած էսկալացիայի պատճառով ԱՄՆ-ը և Իրանը որոշել են փոխել բանակցությունների անցկացման վայրը և հիմնական թեման։

