Հրապարակվել է «Հայաստանի Հանրապետության հուշադրամներ 2025» տարեկան պարբերականը․ ԿԲ

Կենտրոնական բանկից տեղեկացնում են՝ հրապարակվել է «Հայաստանի Հանրապետության հուշադրամներ 2025» տարեկան պարբերականը։

Պարբերականում ներկայացված են 2025 թվականին Կենտրոնական բանկի կողմից թողարկված հուշադրամները, դրանց տեխնիկական չափանիշները, դրամահատարանները, ինչպես նաև մրցանակների արժանացած հուշադրամների վերաբերյալ տեղեկությունները։

Հրատարակությունը նախատեսված է ինչպես դրամագիտությամբ հետաքրքրվողների, այնպես էլ ընթերցողների լայն շրջանակի համար։

Պարբերականին կարելի է ծանոթանալ՝ այստեղ։