Վարժանքների ժամանակ վնասվածք ստացած զինծառայողը վիրահատվել է

Ուսումնական զորամասում վարժանքների ժամանակ զինծառայող է վնասվածք ստացել։

«Զինծառայողը վիրահատվել է, գտնվում է բժիշկների հսկողության ներքո, նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Առողջության և զինծառայողի այլ անձնական տվյալներ չենք կարող հաղորդել, քանի որ համապատասխան օրենքները թույլ չեն տալիս»»,-  փոխանցել են ՊՆ-ից։