ԱՄՆ-ը կոչ է արել Ուկրաինային և Ռուսաստանին վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ

Միացյալ Նահանգները հանդես է գալիս հրադադարի շուտափույթ հաստատման և Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև հակամարտության խաղաղ կարգավորման օգտին։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչի տեղակալ Դեն Նեգրեան, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Միացյալ Նահանգները հավատարիմ է հրադադարի հաստատմանը և բանակցությունների միջոցով կարգավորմանը, որպեսզի հնարավորինս շուտ վերջ դրվի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմին։ Անհապաղ հրադադարի ժամանակն է։ Այժմ ժամանակն է, որ Ռուսաստանը և Ուկրաինան վերադառնան բանակցությունների սեղանի շուրջ և կնքեն խաղաղ համաձայնագիր», – ասել է ամերիկացի դիվանագետը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Ուկրաինայի հարցով նիստի ժամանակ, որն անցկացվում է արևմտյան երկրների խնդրանքով։