Փաշինյանի՝ Մոսկվա այցի վերաբերյալ դեռևս հստակություն չկա. ՌԴ նախագահի օգնական

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Մոսկվա այցի վերաբերյալ դեռևս ոչ մի կոնկրետություն չկա: Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական  Յուրի Ուշակովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Դեռ ոչ։ Ոչ», – ասել է Ուշակովը լրագրողներին՝ պատասխանելով այն հարցին, թե կա՞ արդյոք որևէ հստակություն, թե երբ կլինի Փաշինյանի այցը Մոսկվա։