Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական է տվել

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարական է տվել վարչապետի ու Լեյբորիստական ​​կուսակցության ղեկավարի պաշտոնից։ Այս մասին հայտնում է BBC-ն ու տեղեկացնում, որ այժմ կառավարությունը կարող է ղեկավարել

Նա նշել է, որ իր պաշտոնավարման յուրաքանչյուր որոշում կայացվել է հանուն «Իմ սիրած երկիրը առաջին տեղ հասցնելու համար»:

Սթարմերը շնորհակալություն է հայտնել իր «ֆանտաստիկ կնոջը՝ Վիկին»՝ նրան բնութագրելով որպես «ժայռ»։ Նա նաև ասել է, որ ցանկանում է լինել լավագույն հայրիկը, իր գեղեցիկ երեխաների համար, որոնք իր հպարտությունն ու ուրախությունն են:

Նրան, ըստ միջազգային մամուլի, վարչապետի պաշտոնում փոխարինելու է Էնդի Բերնհեմը։ Վարչապետն այսօր առավոտյան խոսել է թագավորի հետ՝ ասելով, որ հրաժարական է տալիս: