Թուրքիան արագորեն շարժվում է դեպի ավտորիտար մոդել. ԵԽ լիագումար նիստում ընդունվել է Թուրքիայի մասին 2026-ի զեկույցը
Եվրոպական խորհրդարանում (ԵԽ) Թուրքիայի մասին ընդունված 2026-ի զեկույցում տեղ են գտել իրավունքի գերակայության, մարդու իրավունքների, մամուլի ազատության և ժողովրդավարական չափանիշների վերաբերյալ քննադատություններ: Այս մասին գրում է ermenihaber.am-ը:
Զեկուցողը եղել է իսպանացի պատգամավոր Նաչո Սանչեզ Ամորը։ Նա, որպես օրինակ բերելով գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) դեմ իրականացվող գործողությունները, հայտարարել է. «Թուրքիան արագորեն շարժվում է դեպի ավտորիտար մոդել»։
Զեկույցում տեղ է գտել նաև Ստամբուլի նախկին գլխավոր դատախազ, այժմ Թուրքիայի արդարադատության նախարար Աքըն Գյուրլեքի նկատմամբ պատժամիջոցների առաջարկը: Պահանջվել է վերջինիս դեմ կիրառել «Մարդու իրավունքների վերաբերյալ ԵՄ-ի պատժամիջոցների համաշխարհային ռեժիմը»։
Բացի այդ կոչ է արվում պատժամիջոցներ կիրառել մարդու իրավունքների խախտումների համար պատասխանատու այլ թուրք պաշտոնյաների նկատմամբ։ Պատժամիջոցների շրջանակում պետք է ներառվեն հոգաբարձուների (ժամանակավոր կառավարիչների) նշանակման գործընթացին մասնակցած և պետության «ճնշող մեխանիզմում» առանցքային պաշտոններ զբաղեցնող մարդիկ։
Հիշեցնենք, որ ԵԽ-ի զեկույցն ընդունվել էր հունիսի 17-ին Ստրասբուրգում գումարված ԵԽ լիագումար նիստում՝ 381 կողմ, 107 դեմ և 171 ձեռնպահ ձայներով։

