1991-2018 թթ. ՀՀ իշխանությունները երբևէ տարածքային պահանջ չեն ներկայացրել որևէ երկրի․ Շարմազանով

1991-2018թթ. ՀՀ իշխանությունները երբեք որեւէ տարածքային պահանջ չեն ներկայացրել այլ երկրների։

Քպ-ական քարոզչամեքենան անուղղակի հերթական կեղծ թեզն է հրապարակ նետում, թե իբր նախկին իշխանությունները կամ հիմնական ընդդիմադիր ուժերը չեն բավարարվում ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքով։

Սա բացահայտ սուտ է։

1991-2018թթ. ՀՀ իշխանությունները երբեւէ տարածքային պահանջ որեւէ երկրի չեն ներկայացրել։

Արցախյան կարգավորման խնդիրն էլ ՀՀ նախկին իշխանությունների համար եղել է ոչ թե տարածքային խնդիր, այլ ինքնորոշման իրավունքի իրացման հարց։

Իսկ ինքնորոշման իրավունքն էլ ՄԱԿ -ի նպատակներից է, իսկ սկզբունքն էլ ամրագրված է ՄԱԿ-ի կանոնադրության մեջ։

ՀՀ միակ ղեկավարը, ով խախտել է այս քաղաքական սկզբունքը, Փաշինյանն էր՝ «Արցախը Հայաստան է եւ վերջ» թեզով։

Էլ չեմ խոսում «նոր պատերազմ, նոր տարածքներ» թեզի մասին։

Անթույլատրելի է նման թեզերի տիրաժավորումը։

Քիչ է մնում ասեն՝ Ադրբեջանի իշխանություններն ի՞նչ արել են Արցախում՝ ճիշտ է։

Պետությունների պատմությունը շարունակական է, ու մի արեք բաներ, որի տակից նույնիսկ ապագա սերունդները չեն կարողանալու դուրս գալ։

Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը