ԿԸՀ-ը քննում է Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը
ԿԸՀ-ն այս պահին քննում է «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ հարցը։
«Քրեական վարույթի տեսակետից մենք խոսում ենք իրավական հիմնավորվածության կամ առնչության զրո մակարդակի մասին։ Փաստն այն է, որ Ղազինյան Դավիթի հետ առնչություն չունեցող անձը խոսում է նրա մասին, ի՞նչ հիմնավորվածության մասին է խոսքը»,-ԿԸՀ դիմաց լրագրողների հետ զրույցում ասել է «Ուժեղ Հայատան» դաշինքի կողմից պատգամավորության թեկնածու, փաստաբան Արամ Վարդևանյանը։
Հիշեցնենք, որ դատախազությունը միջնորդություն է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ «Ուժեղ Հայաստանի» պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու նպատակով:
Դատախազությունը «Ուժեղ Հայաստանի» պատգամավորության ևս 6 թեկնածուի անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությամբ դիմել է ԿԸՀ: Դիմումները վերաբերում էին Արթուր Աբրահամյանին, Աշոտ Սահակյանին, Սուսան Բադոյանին, Վահե Եղիազարյանին, Հայկ Ավագյանին, Վահե Թավաքալյանին:

