Ընտրությունների արդյունքները «որոշակի իմաստով կասկածելի են». Նարիշկին

Իրավիճակը Հայաստանում բարդ է, ընտրությունների արդյունքները՝ «որոշակի իմաստով կասկածելի»։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը:

«Հասկանալի է, որ այն բարդ է։ Հեշտ չեն անցել ընտրությունները, այսպես ասած, արդյունքները հարաբերական են և որոշակի իմաստով կասկածելի։ Ուստի շատ աշխույժ քաղաքական գործընթացները կշարունակվեն»,- ասել է Նարիշկինը։