Լավ է, որ Փաշինյանը ողջունում է այդ համաձայնությունը, բայց ի՞նչ կապ ունի Թուրքիան․ Հակոբ Բադալյան

Քաղաքագետ Հակոբ Բադալյանը գրում է.

««Մենք բարձր ենք գնահատում Պակիստանի, Կատարի, Թուրքիայի և այլոց կողմից ձեռնարկված միջնորդական ջանքերը։ Հույս ունենք, որ այս նշանակալի զարգացումը կհարթի ճանապարհը Մերձավոր Արևելքում համապարփակ և երկարատև խաղաղության համար», Իքսում գրառում է https://livenews.am/2026/413902/15/14/23/արել Նիկոլ Փաշինյանը, ողջունելով ԱՄՆ ու Իրանի միջև համաձայնությունը:

Լավ է իհարկե, որ Փաշինյանը ողջունում է այդ համաձայնությունը: Հարցը տվյալ դեպքում այն է, թե ի՞նչ կապ ունի այստեղ Թուրքիան: Որովհետև, բոլոր մեդիահոսքերը խոսում էին բանակցային պրոցեսում Կատարի և Պակիստանի դերի մասն, բայց Թուրքիայի որևէ հատուկ դեր, որը արժանի էր նշվելու, չի եղել:

Ու տպավորություն է, որ Փաշինյանի անդրադարձի ամբողջ իմաստը Թուրքիայի դերը նշելն է, ոչ թե համաձայնությունն ու իրական դերակատարները առհասարակ»: