ՔՊ-ն իրավիճակը շտկելու երկու տարբերակ ունի․ Գագիկ Մինասյան

ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Մինասյանը գրում է. «Առաջիկայում սպասվում են ԱԺ արտահերթ ընտրություններ

ԲՀԿ-ից գողացված ձայները վերականգնելուց հետո, ՔՊ-ն ԱԺ-ում ունենալու է ընդամենը 61 մանդատ։ Սա 2 մանդատով քիչ է սահմանադրական օրենքներում փոփոխություն ու կարևոր պաշտոններում նշանակում կատարելու համար և 9 մանդատով՝ Սահմանադրությունում փոփոխություն կատարելու համար։ Այսպիսի իրավիճակը ՔՊ-ի տերերի ու հետևաբար նաև ՔՊ-ի համար անընդունելի է։

Կախված ընդդիմության պահվածքից՝ ՔՊ-ն իրավիճակը շտկելու երկու տարբերակ ունի։

1 Եթե ընդդիմությունը վերցնում է մանդատները, ապա իրենով անել ընդդիմության 2 հետո ևս 7 պատգամավոր, անհաջողության դեպքում գնալ ԱԺ-ի արտահերթ ընտրությունների։

2 Եթե ընդդիմությունը չի վերցնում է մանդատները՝ գնալ ԱԺ-ի արտահերթ ընտրությունների»։