Իրանի դեսպանը հուսով է, որ ԱՄՆ-ի հետ համաձայնության կհասնեն մինչև հունիսի վերջ
ԱՄՆ-ն և Իրանը Պակիստանի միջնորդությամբ տեսակետներ են փոխանակում բանակցությունների միջոցով պատերազմն ավարտելու վերաբերյալ, հայտարարել ՄԱԿ-ում Իրանի դեսպանը՝ հույս հայտնելով, որ բանակցությունների շուրջ համաձայնության կգան մինչև հունիսի վերջ:
«Մենք վերջնական փաստաթուղթ չենք ստացել, բայց ձգտում ենք ստանալ այն»,- Associated Press-ին ասել է Ամիր Սաիդ Իրավանին:
Հարցին, թե հնարավոր է, որ համաձայնության գան մինչև ամսվա վերջ, դեսպանը պատասխանել է. «Հուսով ենք»։
Դեսպանը նաև ընդգծել է, որ Իրանը ցանկանում է համապարփակ հրադադար, որը կվերաբերի ողջ տարածաշրջանին, այդ թվում՝ Լիբանանին, ինչը Իսրայելը մերժում է։
Ռազմական գործողությունները կարճ ժամանակով վերսկսելուց հետո երեկ Իսրայելն ու Իրանը հայտարարեցին, որ այս պահին դադարեցնում են կրակը: ԱՄՆ նախագահն էլ հայտարարել է, որ առնվազն մեկ շաբաթ կողմերը «միմյանց հանգիստ կթողնեն»:

