Արցախից բռնի տեղահանված 11 146 մարդ այս տարի դիմել է ՀՀ քաղաքացիություն ստանալու համար

Այս տարվա հունվարի 1-ից նկատվում է ԼՂ-ից բռնի տեղահանված անձ կողմից ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմելիության աճ։ Այդ մասին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ ասել է ՀՀ ՆԳ փոխնախարար Արմեն Մկրտչյանը։

«2026 թ. հունիս ամսվա սկզբի դրությամբ նրանց թիվը կազմել է 11 146»,– ընդգծել է նա։

Փոխնախարարը ներկայացրել է նաև 2025 թվականի տվյալներ, ըստ որոնց` ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմել է ԼՂ-ից բռնի տեղահանված 39 650 անձ, որոնցից 27 296-ին ՀՀ նախագահի հրամանով շնորհվել է քաղաքացիություն։