Ընտրությունների նախնական արդյունքներն ավելի շատ վկայում են Փաշինյանի պարտության, քան հաղթանակի մասին․ Կոսաչև

ՌԴ Դաշնային խորհրդի փոխխոսնակ Կոնստանտին Կոսաչևի խոսքով՝ Հայաստանում ընտրությունների նախնական արդյունքներն ավելի շատ վկայում են Նիկոլ Փաշինյանի կուսակցության պարտության, քան հաղթանակի մասին: Այս մասին  գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չի կարողացել ապահովել ձայների 50%-ը հանրապետության խորհրդարանական ընտրություններում։

Սենատորը նաև նշել է, որ Հայաստանում միակուսակցական մեծամասնություն կազմող կաբինետ ձևավորելու համար անհրաժեշտ է ձայների առնվազն 52%-ը։