Արամ Սարգսյանը կդիմի ԿԸՀ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու պահանջով
«Հանրապետություն» կուսակցության նախագահ, քաղաքական թիմի առաջին համար Արամ Սարգսյանը «Չիբուխչյան լայվ» հաղորդման եթերում ասել է, որ դիմելու է Կենտրոնական ընտրական հանձնաժողով «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու պահանջով:
«Օրենքն ասում է, թե որ դեպքերում է, որ քաղաքական կուսակցություններին պիտի թույլ չտրվի քվեարկվելու. դրանք մասսայական ընտրակաշառքների, դրսից ուղղորդման և այլնի խնդիրներն են, որոնք հիմնականում Հակակոռուպցիոն կոմիտեն հրապարակել է մամուլում: Իսկ Հակակոռուպցիոն կոմիտեն պետական մարմին է, և հենց այդ պետական մարմնին հղում անելով էլ դիմելու եմ»,- ասաց նա:

