Ռուսաստանը կպահպանի բնականոն հարաբերությունները Հայաստանի հետ՝ անկախ նրա ընտրած ուղուց. Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վստահեցրել է, որ Ռուսաստանը կպահպանի բնականոն հարաբերությունները Հայաստանի հետ՝ անկախ այն բանից, թե ինչ ուղի կընտրի Երևանը։

Նրա խոսքով՝ Մոսկվան պարզապես ցանկանում է, որ Հայաստանը հնարավորինս շուտ հստակեցնի իր ինտեգրացիոն ուղղությունը։ Պուտինը նշել է, որ Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակում որևէ քաղաքական խնդիր չի տեսնում։

«Յուրաքանչյուր ինքնիշխան պետության իրավունքն է ընտրել առաջնահերթությունները, ինչպես նաև այն արժեքային չափանիշներն ու գործընկերներին, որոնք, իր կարծիքով, կարևոր են», — ասել է ՌԴ նախագահը։

Պուտինը նաև հայտարարել է, որ ապագայում կցանկանար տեսնել ԵԱՏՄ-ի և Եվրամիության չափանիշների համընկնում։