Անհայտ կորածների ընտանիքները ևս 3 ամիս կստանան 300-հազարական դրամ սոցիալական աջակցություն
Կառավարության որոշմամբ կապահովվի պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրումը։
Ըստ այդմ՝ քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածների ընտանիքները ևս 3 ամիս (2026 թ. ապրիլ, մայիս և հունիս ամիսների համար) կստանան սոցիալական աջակցություն՝ 300.000 դրամի չափով, որի համար դիմում կարող են ներկայացնել մինչև հունիսի 20-ը ներառյալ:

