Կառավարությունը կընդունի ծրագիր, որով կսուբսիդավորվի ջերմատնային ապրանքի արտահանումը․ նախարար

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է

«Վաղը Կառավարությունը կընդունի աջակցության ծրագիր, որով կսուբսիդավորվի ջերմատնային ապրանքի (լոլիկ, պղպեղ, ելակ և ծաղիկ) արտահանումը:

Ինչպես նաև կվերադարձնենք ԵՄ արտահանվող թարմ պտուղ/բանջարեղենի ու ծաղիկի մաքսատուրքը:

Մրգի արտահանման սուբսիդավորումը կներկայացվի հաջորդիվ։

Մանրամասները՝ վաղը Կառավարության նիստում»,- գրել է նա։